110 տարվա հնության եզակի էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է 95 000 դոլարով (լուսանկարներ)

18:43 • 28.09.15

Բրիտանական Bonhams աճուրդի տունը Դանիայում վաճառել է 1905 թվականի եզակի Woods Electric Style 214A Queen Victoria Brougham էլեկտրամեքենա, գրում է korrespondent.net-ը: Արդեն 110 տարվա հնություն ունեցող ավտոմեքենան գնվել է 632,5 հազար դանիական կրոնի (մոտ 95 հազար դոլարի) դիմաց:

Այդ մեքենան համարվում է Woods Motor Vehicle Company ընկերությունից նման տեսակի միակ մնացած ավտոմեքենան:

Մինչև վաճառքը էլեկտրամեքենան պատկանել է Ջեյմս Կազենսին: Ավտոմեքենայի նոր սեփականատերը չի բացահայտվում:

1905 թվականին Woods Motor-ից նոր էլեկտրամեքենան կարելի էր ձեռք բերել 3 հազար դոլարով (մոտ 75 հազար դոլար ժամանակակից գների համեմատ):

Queen Victoria Brougham-ի զանգվածը 1,18 տոննա է, առավելագույն արագությունը 48 կիլոմետր/ժամ:
 

 

110 տարվա հնության եզակի էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է 95 000 դոլարով (լուսանկարներ)