Մարսում ջուր է հայտնաբերվել. ՆԱՍԱ-ն պատմական հայտարարություն է արել
ՆԱՍԱ-ն` Ամերիկյան տիեզերական գործակալությունը հանդես է եկել, Al Jazeera-ի գնահատմամբ, պատմական հայտարարությամբ:
Երեկ կառույցը հայտարարել էր, որ այսօր հայտնելու է «Մարսի առեղծվածի լուծման» մասին:
Ըստ այդմ` ՆԱՍԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ հայտնաբերվել են ապացույցներ առ այն, որ Մարսում ինչպես սառը, այնպես էլ «հոսող հեղուկ ջուր» է հայտնաբերվել: Գիտնականները առայժմ վստահ չեն այն հարցում, թե ինչ ծագում ունի մարսյան ջուրը: Սակայն կարծում են, որ հնարավոր է` դա գալիս է ստորգետնյա սառույցներից կամ մթնոլորտային ծագում ունի:
Գիտնականները նաև մանրամասնել են, որ խոսքը աղի ջրի մասին է: Հստակեցվում է, որ ջուրը տեսանելի է Մարսի այն պատկերներում, որոնք «մուգ մատնահետքեր» են հիշեցնում:
Սենսացիոն հայտարարությունը եզրափակված է հավելումով, որ Մարսի 4 տեղանքներ «կարող են դառնալ լավագույն վայրերը` դեռևս պահպանված կյանքի որոնման համար»:










