Փարիզի կենտրոնում «Քույրեր» անունը կրող 2 երկնաքեր կկառուցվի
Ֆրանսիայի մայրաքաղաքի գործարար կենտրոնում երկու նոր երկնաքեր կհայտնվեն, որոնք կրում են «Քույրեր» անվանումը. դրանք «Լա Դեֆանս» թաղամասում կհայտնվեն 2021-ին:
«Քույր» երկնաքերերից մեկը 200 մետր բարձրությամբ կառույց է լինելու, որում գրասենյակային տարածքներ կտեղակայվեն, իսկ երկրորդը 100 մետր բարձրություն կունենա, որն էլ իրենից 300 համար ունեցող հյուրանոց կներկայացնի:
Ինչպես ներկայացնում է Le Figaro-ն` «Քույրերը» կառուցվելու են նախկինում նախատեսվող «Փարոս» երկնաքերի փոխարեն: Աշտարակները 80 մետր բարձրության վրա իրար կմիանան եռահարկ հետիոտն կամրջով, որում սպա կենտրոն, ռեստորան, կինոթատրոն և այգի կտեղակայվեն:










