0.5 մմ. Չինաստանում հայտնաբերվել է աշխարհի «ամենափոքր» խխունջը
Կենսաբանները Չինաստանում հայտնաբերել են ընդամենը 0.5 մմ երկարությամբ խխունջ` Angustopila dominikae-ն, որը հավակնում է արժանանալ իր տեսակի մեջ աշխարհում ամենափոքրի կոչմանը։
Ինչպես նշում է lenta.ru-ն, հետաքրքրական է, որ այս տեսակի 10 խխունջ միանգամից տեղավորվում են ասեղի գլխիկի մեջ։
Հայտնի է, որ խխունջները հայտնաբերվել են դեռևս 2013թ. որպես նմուշ չինական Գուանսի նահանգից վերցված հողի մեջ։
Գիտնականների կարծիքով՝ չնչին չափերի շնորհիվ նորահայտ խխունջները կարողանում են անորսալի մնալ գիշատիչների համար։ Մինչդեռ դրանց կենսակերպի այլ մանրամասներ դեռևս գաղտնիք են մասնագետների համար։










