Մարսում ջուրը հայտնաբերվել է Գառնի խառնարանում, որը անվանակոչված է ի պատիվ հայկական Գառնիի

20:01 • 29.09.15

Նախօրեին պաշտոնապես հաստատվել էր, որ Մարս մոլորակում հեղուկ վիճակում ջուր է հայտնաբերվել:

Reuters-ը հստակեցնում է, որ Մարսի ջուրը ֆիքսված է Գառնի կոչվող խառնարանում, որը իր հերթին այս տարվա ապրիլին անվանակաչվել է ի պատիվ Հայաստանի Գառնի բնակավայրի, ինչպես մանրամասնում է LiveScience.com-ը:

Այժմ հստակեցվում է նաև, որ աղահամ ջուրը Գառնու խառնարանի լանջերից դուրս է հորդում ամռան ամսիներին: Ի դեպ, երևույթը առաջին անգամ ֆիքսվել էր դեռևս 2011-ին:

Մարսում ջուրը հայտնաբերվել է Գառնի խառնարանում, որը անվանակոչված է ի պատիվ հայկական Գառնիի