Google-ը 2 նոր սմարթֆոն և պլանշետ է ներկայացրել
Google-ը սեպտեմբերի 29-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել է իր երկու նոր` Nexus 5X և 6P սմարթֆոնները և Pixel C պլանշետը:
Ինչպես հայտնում է Rbc.ru-ն` Nexus շարքի նոր սմարթֆոնները ներկայանում են կատարելագործված տեխնիկական բնութագրիչներով, մատնահետքերի սկաներով և USB Type-C միակցիչով: Nexus 5X-ը, որն ստեղծել է LG ընկերության հետ համատեղ, ունի 5.2 դյույմ անկյունագիծ և Full HD էկրան:
Համալրված է Snapdragon 808 պրոցեսորով և 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Nexus 5X-ի արժեքն ԱՄՆ-ում կազմում է 379 դոլար:
Nexus 6P-ն, որն իրենից ֆաբլեթ է ներկայացնում, ունի 5.7 դյույմ անկյունագիծ և 2560 x 1440 պիքսել կետայնությամբ էկրան: Այն համալրված է առավել հզոր Qualcomm Snapdragon 810 v2.1 պրոցեսորով: Հիմնական տեսախցիկի հզորությունը 12.3 մեգապիքսել է, դիմայինը` 8 մեգապիքսել: ԱՄՆ-ում Nexus 6P-ի արժեքը 499 դոլար է:
Pixel C պլանշետն աշխատում է Android 6.0. համակարգով: Էկրանի անկյունագծը կազմում է 10 դյույմ` 2560 x 1800 կետայնությամբ: Պլանշետն աշխատում է Nvidia Tegra X1 պրոցեսորով, իսկ նախնական արժեքը կազմում է 499 դոլար:











