Իտալացիները ստորջրյա ֆերմայում միրգ ու բանջարեղեն են աճեցրել

21:05 • 29.09.15

Արտադրության ոլորտում փորձարարական մեթոդներ կիրառելու նպատակով իտալական ընկերությունն ստեղծել է առաջին ստորջրյա ֆերման:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` ֆուտուրիստական կայանը, որն ստացել է «Նեմոյի այգի» անվանումը, բաղկացած է 5 թափանցիկ կենսոլորտից։ Ստորգետնյա կենսոլորտներում աճեցվում են ելակ, ռեհան, լոբի, սխտոր և հազար:

Այս արտասովոր նախագծի նպատակը տնկովի մշակաբույսերի աճեցման այլընտրանքային տարբերակ գտնելն է այնպիսի տարածաշրջանների համար, որտեղ այդ գործընթացը բարդանում է շրջակա միջավայրի պայմանների պատճառով:

Nemo-Garden-project4

 

Nemo-Garden-project2

 

Nemo-Garden-project3

 

Nemo-Garden-project6

Իտալացիները ստորջրյա ֆերմայում միրգ ու բանջարեղեն են աճեցրել