Վեստմինստերի աբբայության շենքի տակ 50 կմախք են հայտնաբերել

19:33 • 29.09.15

Լոնդոնի հանրահայտ գոթական եկեղեցու պատմության մասին կարող են նոր փաստեր բացահայտվել այնտեղ հայտնաբերված 50 կմախքի օգնությամբ:

Ինչպես հայտնում է Euromag` Daily Mail-ին հղումով, 11-րդ դարում այնտեղ  հուղարկավորված մարդկանց մնացորդները նոր աշտարակի կառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են աբբայության դրենաժային խողովակների տակ:  

Մնացորդների մեջ հնագետները 3 տարեկան երեխայի կմախք են հայտնաբերել: Գիտնականները հույս ունեն, որ գտածոն կօգնի լույս սփռել 1066-ի  խռովարար իրադարձությունների վրա, երբ թագավորներից մեկին հուղարկավորել էին աբբայությունում:


 

Վեստմինստերի աբբայության շենքի տակ 50 կմախք են հայտնաբերել