Ուրարտուի հին մայրաքաղաքում 3000-ամյա շան կմախք է հայտնաբերվել. (լուսանկար)

23:41 • 30.09.15

«Գազետա»-ն հայտնում է, որ Ուրարտուի թագավորության հին մայրաքաղաք Տուշպայում ավելի քան 3000 -ամյա շան կմախք  է հայտնաբերվել:

 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների` բրածոն գտնվել է Տուշպայի տներից մեկի նկուղում: Շան ոսկորների հայտնաբերումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ նախկինում կենդանիների ոսկորներ գտել են միայն գերեզմանների տարածքներից:

 

Ըստ գիտնականների մեկնաբանության` այն, որ տերերը շանը թաղել են անմիջապես իրենց տանը, ցույց է տալիս, թե ուրարտացիները ինչ սեր են ունեցել կենդանիների հանդեպ: Ենթադրվում է, որ գտածը հովվաշան կմախք է: Ուրարտուում զբաղվում էին անասնապահությամբ, իսկ շները հատուկ դեր ունեին հոտի պահպանության գործում:

 

Արդեն 6 տարի է թուրք հնագետները պեղումներ են անցկացնում Տուշպայում` Վանի ամրոցի տարբեր հատվածներում:

 

Ուրարտուի հին մայրաքաղաքում 3000-ամյա շան կմախք է հայտնաբերվել. (լուսանկար)