Microsoft-ի փորձագետները փոխադարձ կապ են գտել համացանցում օգտատիրոջ վարքի և նրա եկամտի մակարդակի միջև

16:55 • 30.09.15

Microsoft Research-ի մասնագետները և Փենսիլվանիայի համալսարանի լեզվաբանները Twitter սոցցանցում մարդու վարքի և նրա եկամտի չափի միջև գոյություն ունեցող փոխադարձ կապ են հայտնաբերել, գրում է korrespondent.net-ը։

 

Պարզվել է, որ սոցիալական ցանցում «ամենաաղքատները» լավատեսներն են: Մասնագետները նման եզրակացության են հանգել 10 միլիոն «թվիթ»-ի և ավելի քան 5 հազար էջի վերլուծության արդյունքում: Հետազոտության համար հիմք են ծառայել օգտատերերի կողմից օգտագործվող խոսքերն ու արտահայտությունները, որոնք խմբավորվել են։

 

Նշվում է, որ առավել բարձր եկամտի մակարդակով օգտատերերը ոչ միայն պակաս լավատես են, այլև հաճախ Twitter-ի միջոցով այնպիսի էմոցիաներ են արտահայտում, ինչպիսին են վախը և զայրույթը:

 

Նաև պարզվել է, որ պակաս հարուստ մարդկանց բառապաշարում ավելի շատ են անպարկեշտ բառերն ու արտահայտությունները:

 

«Ցածր եկամտով մարդիկ Twitter-ն օգտագործում են միմյանց հետ հաղորդակցվելու համար, մինչդեռ ավելի ապահովված մարդիկ նորություններ են հրապարակում և օգտագործում միկրոբլոգի համակարգն ավելի հաճախ մասնագիտական, քան անձնական նպատակներով»,- ասել է հետազոտության նախաձեռնողներից մեկը՝ Նիկոլաուս Ալիտրասը:

 

Փորձագետների կարծիքով՝ միկրոբլոգներում տեքստի պարունակությունը կարող է պատմել գրեթե ամեն ինչի մասին՝ գենդերային և տարիքային կատեգորիաների պատկանելությունից մինչև սոցիալական կարգավիճակ։

 

 

Microsoft-ի փորձագետները փոխադարձ կապ են գտել համացանցում օգտատիրոջ վարքի և նրա եկամտի մակարդակի միջև