Գիտնականները պատմել են Photoshop-ի օգնությամբ տիեզերական լուսանկարների մշակման մասին

11:25 • 30.09.15

Adobe ընկերությունն իր բլոգում հրապարակել է մանրամասն պատմություն այն մասին, թե ինչպես են տիեզերական աստղադիտակներից և միջմոլորակային կայաններից ստացված պատկերները մշակվում Photoshop ծրագրի միջոցով և այդկերպ պատրաստվում ԶԼՄ-ներում հրապարակման, գրում է lenta.ru-ն։

 

Երբեմն պատրաստի պատկեր ստեղծելու համար բավական է լինում միացնել լուսանկարները պանորամիկ պատկերի մեջ, սակայն հաճախ գործընթացը շատ ավելի բարդ է լինում։

 

Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտին կից ինֆրակարմիր պատկերների մշակման և վերլուծության կենտրոնից աստղագետ Ռոբերտ Հերթի խոսքով՝ նա ուժեղացնում է գույների հակադրությունը գալակտիկաների և միգամածությունների հետաքրքիր հատվածներն ավելի վառ դարձնելու և ավելորդ օբյեկտներից ազատվելու համար։ Այնուհետև ինֆրակարմիր «երանգները» վերածվում են տեսանելի գույների Photoshop-ի կարմիր, կանաչ և կապույտ շերտերի միջոցով: Բացի այդ, ավելի հստակ և վառ պատկեր ստանալու համար Հերթը հաճախ համակցում է մի քանի աստղադիտակների տվյալները։

 

Աշխատանքի արդյունքը սովորաբար ստացվում է մի քանի տասնյակ գիգաբայթ ծավալով ֆայլ, որտեղ համակցված են մի քանի աստղադիտակներից ստացված պատկերները։

 

Գիտնականները պատմել են Photoshop-ի օգնությամբ տիեզերական լուսանկարների մշակման մասին