Իսպանիայի Սոֆյա թագուհուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

00:13 • 30.09.15

Իսպանիայի Սոֆյա թագուհին` ներկայիս Ֆիլիպ թագավորի մայրը, առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի Ալցհեյմերի  հիվանդության  ուսումնասիրության գործում ունեցած ավանդի  համար:

Ինչպես տեղեկացնում է The Local պարբերականը`  Նյարդաբանական հիվանդությունների ոլորտում հետազոտությունների իսպանական կենտրոնի ղեկավարը հաստատել է, որ իսպանական Սոֆյա թագուհուն խաղաղության մրցանակի են առաջադրել նաև հաշմանդամ և հասարակության այլ խոցելի խմբերի հետ  տարած աշխատանքի համար:

Թագուհու թեկնածության  առաջադրման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 21-ին` Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը: Նրա թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ համալսարաններից մեկը:

Այս տարի խաղաղության Նեբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 9-ին Օսլոյում:

 

Իսպանիայի Սոֆյա թագուհուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի