Tesla-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական արտաճանապարհային մեքենան (լուսանկարներ)

12:50 • 30.09.15

Ամերիկյան Tesla Motors մեքենաշինական ընկերությունը վերջապես ներկայացրել է իր առաջին էլեկտրական արտաճանապարհային մոդելը, որը ստացել է Model X անվանումը։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը,  նորույթը ներկայացրել է ընկերության գործադիր տնօրեն Էլոն Մասկը, ում վստահեցմամբ՝ Model X-ն աշխարհի ամենաապահով մեքենան է։ Հայտնի է, որ  ճանապարհային փորձարկումներից հետո մոդելը ստացել է անվտանգության ամենաբարձր` 5-րդ աստիճանը։

 

Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.2 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։ Հայտնի է, որ մեկ լիցքավորումով մեքենան անցնում է 400 կմ տարածություն։

 

Աղբյուրը հավելում է, որ նորույթի գինը տատանվում է 132.000-142.000 դոլարի միջև։

 

Tesla-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական արտաճանապարհային մեքենան (լուսանկարներ)