Ձվի օգտակար հատկություններն ու այն հաճախ օգտագործելու պատճառները

18:20 • 01.10.15

Որոշ սննդամթերքների օգտակարությունը մշտապես քննարկման առարկա է ինչպես սովորական սպառողների, այնպես էլ գիտական շրջաններում:


Այդ մթերքներից է նաև ձուն, որի չափազանց շատ օգտագործումը հաճախ խորհուրդ չի տրվում, սակայն  նոր բացահայտումները ցույց են տվել, որ այն ունի մի շարք առողջարար հատկություններ, և մասնագետները խորհուրդ են տալիս չբացառել բուն սննդակարգից: Ձվի օգտակար հատկանիշները ներկայացնում է  Healthy life land-ը:


1. Ձուն սրտի հիվանդություններ չի առաջացնում


Թեև ձվի պարունակության մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է (212 մգ), այն վատ խոլեստերին չի առաջացնում օրգանիզմում:


2. Ձուն հարուստ է եզակի հակաօքսիդանտներով


Ձվի պարունակության մեջ առկա եզակի հակաօքսիդանտները  աչքի ցանցաթաղանթը պաշտպանում են բազմաթիվ հիվանդություններից:


3. Ձուն ամենասննդարար մթերքներից է


Ձուն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով, լավ ճարպով, երկաթով, ֆոսֆորով:  Մեծ չափսի ձուն պարունակում է 77 կալորիա, 5 գրամ ճարպ, 6 գրամ սպիտակուց` 9 ամինաթթվի տեսակով:


4. Ձվի դեղնուցն ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում:


5. Ձուն հագեցնող է և նպաստում է ավելորդ քաշի կորստին:

 

 

Ձվի օգտակար հատկություններն ու այն հաճախ օգտագործելու պատճառները