Եգիպտոսում հնարավոր է հայտնաբերվել է Նեֆերտիտիի դամբարանը. (լուսանկարներ)

23:40 • 01.10.15

BBC-ն հայտնում է, որ Եգիպտոսում թերևս լուծվել է «Նեֆերտիտիի գերեզմանի առեղծվածը»` հնարավոր է հայտնաբերվել է Հին Եգիպտոսի լեգենդար թագուհու դամբարանը:

 

Նեֆերտիտին, ըստ նոր տվյալների, հնարավոր է, հուղարկավորված է Թութանհամոնի դամբարանում վերջերս հայտնաբերված 2 սրահներից մեկում: Համապատասխան պնդումով է հանդես եկել բրիտանացի հնագետ Նիքոլս Ռիվսը:

 

Ավելի վաղ Ռիվսը, ստանալով Եգիպտոսի իշխանությունների թույլտվությունը, ռադիոլոկացիոն սքանավորման էր ենթարկել Թութանհամոնի դամբարանը և պարզել, որ դրա ներսում երկու գաղտնի, անհայտ սրահ կա:

 

Ռիվսը կարծում է, որ  Թութանհամոնի դամբարանը ի սկզբանե նախատեսված է եղել հենց Նեֆերտիտիի համար, սակայն նա այնքան հանկարծակի է հեռացել կյանքից, որ նրան «տեղավորել են» Նեֆերտիտիի դամբարանում: Ի դեպ, Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել էր 1922-ին: Դրանում 2000 նմուշ էր հայտնաբերվել: Դա փարավոնների գրեթե միակ դամբարանն էր, որը չէր թալանվել:

 

Ռիվսի տեսությունը առայժմ չի հաստատվել, սակայն Եգիպտոսի Հնությունների նախարարության հայտարարության համաձայն իրենք մտադիր են մինչև տարվա վերջ պարզել` արդյո՞ք Նեֆերտիտին թաղված է գաղտնի սրահներից մեկում, թե՞ ոչ: Ըստ կառույցի` հաստատման դեպքում դա կլինի Թութանհամոնի դամբարանի հայտնաբերմանը հավասարազոր բացահայտում:

 

Նեֆերտիտին Եգիպտոսում թագավորել է մ.թ.ա 1351-1334-ին, նրա անունը թարգմանաբար նշանակում է «գեղեցկուհին եկավ»: Ըստ որոշ տեսությունների` նա Թութանհամոնի մայրն էր:

 

Եգիպտոսում հնարավոր է հայտնաբերվել է Նեֆերտիտիի դամբարանը. (լուսանկարներ)