Հայտնի է Porsche-ի նոր ղեկավարի անունը
Porsche ավտոարտադրող կոնցեռնի ղեկավար է նշանակվել 47-ամյա Օլիվեր Բլումը, ով նախկինում ընկերության խորհրդում պատասխանատու էր արտադրության բաժնի աշխատանքների համար:
Корреспондент-ի հաղորդմամբ` Բլումը նոր պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 1-ից:
Porsche-ի նախկին ղեկավար Մատիաս Մյուլերը սեպտեմբերի 25-ին ընդունել է Volkswagen-ի դիտորդական խորհրդի առաջարկը և գլխավորել կոնցեռնը` նախկին ղեկավարի` Մարտին Վինտերկորնի հրաժարականից հետո:
Մարտին Վինտերկորնը պաշտոնից հեռացել է սեպտեմբերի 23-ին` կապված ընկերության շուրջ բարձրացած սկանդալի հետ:










