LG-ն հայտարարել է LTE-ով աշխատող «խելացի» ժամացույցների ստեղծման մասին (տեսանյութ)
LG ընկերությունը հայտարարել է այս տարվա գարնանը հայտնված Android Wear «խելացի» ժամացույցների նոր տարբերակի ստեղծման մասին, գրում է gazeta.ru-ն։
Նոր տարբերակը ստացել է է՛լ ավելի լայն էկրան, և ինչպես վստահեցնում է արտադրողը՝ «խելացի» ժամացույցների շուկայում ամենապարզ էկրանը։ Էկրանի անկյունագիծը 1,38 դյույմ է՝ 480 պիքսել լուծաչափով։ Սարքն ունի 768 Մբ օպերատիվ հիշողություն և 4 Գբ ներքին հիշողություն։
Նորույթը նաև ունի լրացուցիչ կոճակներ, որոնք պետք է արագացնեն ընտրված կոնտակտների և հավելվածների կանչը։ Ծրագրավորողները ներդրել են նաև էներգիայի պահպանության ռեժիմ և բջջային ռադիո։
Չնայած սա LTE ցանցով աշխատող առաջին «խելացի» ժամացույցը չէ, բայց այդ գործառույթի շնորհիվ Android Wear-ի օգտատերերը ստիպված չեն լինի անընդհատ միանալ հեռախոսին։
«Խելացի» ժամացույցների գինն ու թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չեն։










