Apple-ը «խելացի» մատանի է արտոնագրել

11:03 • 02.10.15

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիմել է ԱՄՆ-ի արտոնագրային բյուրո` Apple Ring «խելացի» մատանու տեխնոլոգիան արտոնագրելու նպատակով։

 

Ինչպես նշում է ria.ru-ն, արդեն գրանցված արտոնագրում ասվում է, որ «օգտատիրոջ մատը զարդարող սարքը համալրված է լինելու էկրանով ու բարձրախոսով»։

 

Հայտնի է, որ մի շարք զգայակների միջոցով համալրված սարքը գործելու է սմարթֆոնի հետ փոխկապակցված։

 

Apple-ի ներկայացուցիչների խոսքերով՝ «խելացի» մատանին արդյունավետ կլինի այն դեպքում, երբ օգտատիրոջ ձեռքերը հոգնած են կամ ավելի մեծ գաջեթի օգտագործումն անհարմար է։

Apple-ը «խելացի» մատանի է արտոնագրել