Porsche-ն ներկայացրել է Rennsport Reunion Edition 911 նորույթը (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Carrera GTS մոդելի նոր, թարմացված տարբերակը, որը ստացել է Rennsport Reunion Edition 911 անվանումը։
Ինչպես նշում է luxuo.com կայքը, նորույթը հատուկ ստեղծվել է Կալիֆոռնիայում անցկացվող Rennsport Reunion ավտոմրցարշավի հոբելյանական 5-ամյակի առիթով։
Բաց մոխրագույն, կարմիր և սև գույներով պատրաստված մեքենան համալրված է 3.8 լ աշխատանքային ծավալով, 430 ձիաուժ հզորությամբ շարժիչով։
Աղբյուրը հավելում է, որ Rennsport Reunion Edition 911 մեքենան արտադրվել է ընդամենը 25 օրինակով, որոնցից ամեն մեկի գինը 148.335 դոլար է։












