Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել (տեսանյութ)

12:53 • 02.10.15

Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար ստեղծել են հեղափոխական չորացուցիչ, որը ոչ միայն տան պայմաններում կատարյալ չորացնում է հագուստը, այլև «արդուկում» այն։

 

DriBuddi կոչվող նորարարական սարքն աշխատում է այնպիսի «խելացի» տեխնոլոգիայով, որը հագուստը չորացնելու ժամանակ վերացնում է նաև դրա ճմռթվածությունը։ Արդյունքում՝ տնային տնտեսուհիները հավաքում են միանգամից «արդուկված» լվացք։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ չորացուցիչն իր մեջ միանգամից տեղավորում է 18 կտոր հագուստ, որոնք անթերի չորացվում ու «արդուկվում» են 2 ժամում։

 

Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել (տեսանյութ)