Ինչ կլինի, եթե Երկիրը դադարի պտտվել. (տեսանյութ)
Ամերիկյան Business Insider ռեսուրսը հետաքրքրական հոլովակ է ներկայացրել, որում պատկերավոր ցուցադրված է, թե ինչ տեղի կունենա, եթե մեր մոլորակը դադարի պտտվել:
Ըստ այդմ` ժամում 1000 մղոն արագությամբ պտտվող Երկրից ամեն բան, որ ֆիքսված չէ 1000 մղոն ժամ արագությամբ «կթռչի» արևելքի ուղղությամբ: Կառաջանան ատոմային ռումբի պայթյունների հզորությամբ քամիներ:
Կառաջանան հսկայական ցունամիներ, որոնք շատ արագ կխորտակեն կղզիները: Արևը կսկսի հայտնվել արևմուտքում: Կլինի 6 ամիս սարսափելի շոգ և 6 ամիս սարսափելի ցուրտ:
Դրանից բացի հասարակածում կառաջանա գոյացություն` ծայրից ծայր, այնուհետև կառաջանա 2 հսկայական օվկիանոս ու մեկ գերմայրցամաք:
Ավելին` տեսանյութում:









