Facebook-ը «կենդանի» լուսանկարներ է ներմուծել, ինչպես «Հարի Փոթերում» (տեսանյութ)

10:23 • 02.10.15

Facebook սոցցանցը զարմացրել է իր օգտատերերին՝ իրականացնելով հայտնի «Հարի Փոթեր»-ից «կենդանի» լուսանկարների հետ կապված մեթոդը, գրում է ntv.ru-ն։

 

Նման լուսանկարներ եղել են «Ամենօրյա մարգարե» թերթում և ողջ հեքիաթային աշխարհում: Այժմ Facebook-ն առաջարկել է «կենդանի» լուսանկարների սեփական տարբերակը։ Սոցիալական ցանցում անձնական էջի գլխավոր նկարը կարելի է փոխարինել կարճ տեսանյութով:

 

Ընկերությունում կարծում են, որ այդ նորարարությունը թույլ կտա օգտատերերին իրենց ավելի լավ ներկայացնել։

 

Facebook-ը «կենդանի» լուսանկարներ է ներմուծել, ինչպես «Հարի Փոթերում» (տեսանյութ)