Երիկամի խանգարման առաջին ախտանշանները

08:15 • 02.10.15

Երիկամը մեծ դեր է կատարում  օրգանիզմի ընդհանուր առողջության համար, հատկապես` մաքրելով և օրգանիզմից դուրս բերելով թունավոր նյութերը: Երիկամային խնդիրները կարող են պատճառ դառնալ առավել լուրջ  հիվանդության համար: Միայն ԱՄՆ-ում 20  մլն մարդ երիկամի հիվանդություն ունի: Այս մասին գրում է Healthy food team-ը` ներկայացնելով երիկամի խանգարման առաջին աշխտանշանները:


1. Հոգնածություն և ուժի պակաս


2. Մեզի գույնի փոփոխություն կամ արյան առկայություն


3. Քնի խանգարումներ


4. Սրտխառնոց


5. Ստամոքսի խանգարում


6. Ախորժակի կորուստ և մետաղի համի զգացողություն բերանում


7. Այտուցված ոտքեր և ոտնանթաթեր


8. Ցավ մեջքի հատվածում` գոտկատեղի վերև


9. Շնչահեղձություն


Երիկամի կենսական գործառույթները`


Թունավոր նյութերի արտանետում: Երիկամները զտում են ավելորդ աղերը, թունավոր նյութերը, միզաթթուն, նյութափոխանակության արգասիքները:


Ջրի մակարդակի կարգավորում: Երիկամները պատասխանատու են մեզի քիմիական բաղադրության համար և արձագանքում են օրգանիզմում ջրի մակարդակի խանգարմանը: Երբ ջրի ընդունվող քանակը նվազում է, երիկամը եղած ջուրը պահում է օրգանիզմում:


Արյան ճնշման կարգավորում: Երիկամները մշտապես ճնշման կարիք ունեն արյունը զտելու համար, այսպիսով, երբ ճնշումը շատ է նվազում, երիկամն ավելի շատ ճնշում է ստեղծում:


Թթվայնության կարգավորում: Երբ բջիջների նյութափոխանակություն է տեղի ունենում, դրանք թթուներ են արտադրում: Երիկամները պահում են այդ քիմիական նյութերի առողջ հավասարակշռությունը: 

 

Երիկամի խանգարման առաջին ախտանշանները