Շվեդիայում ստեղծվել են լազերային ածելիներ (մանրամասներ, լուսանկարներ)
Պատկերացրեք, որ սափրվելուց առաջացող կտրվածքները կարող են մեկընդմիշտ անցյալ դառնալ:
Նման հեռանկար է «ավետում» The Independent-ը` հայտնելով նոր տիպի` լազերային ածելիների մասին: Արտաքինից սովորական ածելի հիշեցնող սափրիչ սարքը գործածելի է լինելու առանց փրփուրի կամ օճառի օգտագործման:
Շվեդական մի ընկերության այս նորույթը պետք է սպասել 2016-ի մարտին: Հայտնի է նաև արժեքը` 125 բրիտանական ֆունտ` 190 ԱՄՆ դոլար:











