Հյուսիսային կիսագնդում 2015-ի սեպտեմբերն ամենատաքն է եղել պատմության մեջ
Հյուսիսային կիսագնդում այս տարվա սեպտեմբերն ամենատաքն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնից:
«Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի իրականացրած՝ կլիմայի օպերատիվ մոնիթորինգի տվյալներով` 2015-ի սեպտեմբերը Երկրի Հյուսիսային կիսագնդում ամենատաքն է եղել մոլորակի վրա օդերևութաբանական ուսումնասիրության 125-ամյա պատմության ընթացքում: Սեպտեմբերի միջին ջերմաստիճանը գերազանցել է 2005-ին գրանցված ռեկորդը», - հայտնել են կենտրոնից:
Այս կլիմայական փոփոխությունների պատճառով անոմալ եղանակ է ձևավորվել ինչպես Ռուսաստանում, Հյուսիսային Կովկասում, այնպես էլ Արկտիկայում, Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում:









