Քոչվոր այլմոլորակայինները կգրավեն և կգաղութացնեն Երկիրը. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս Սթիվան Հոքինգը նախկինում կարծիք էր հայտնել, որ արհեստական ինտելեկտը 100 տարուց կկառավարի մարդկանց կյանքը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` իր վերջին համարձակ հայտարարությունում գիտնականը պնդում է, որ եթե արհեստական ինտելեկտը չգրավի մարդկությանը, դա փոխարենը կանի առաջադեմ այլմոլորակային քաղաքակրթությունը:
«Եթե այլմոլորակայինները այցելեն մեզ, դա կարող է նույն հետևանքն ունենալ, ինչ եղավ, երբ Կոլումբոսը հասավ Ամերիկայի ափերը, որը ոչ մի լավ բան չբերեց տեղացիների համար»,-ասել է Հոքինգը El Pais-ին տված հարցազրույցում:
«Նման առաջադեմ այլմոլորակայինները կարող են քոչվոր լինել, որոնք մտադիր են գաղութացնել առաջին իսկ հանդիպած մոլորակը», - ընդգծել է գիտնականը:









