Արգանդի քաղցկեղի առաջին ախտանշանները, որոնք չի կարելի անտեսել

22:18 • 03.10.15

Կանանց` հիվանդությունից  մահացության շրջանում մեծ է արգանդի վզիկի քաղցկեղից մահացողների ցուցանիշը: Ըստ  Healthy food team-ի բերած տվյալների`  այս քաղցկեղի  ավելի քան13 000  դեպք է գրանցվում ամեն տարի: Ցավոք, արգանդի քաղցկեղը վառ արտահայտված ախտանիշեր չի ունենում հիվանդության վաղ շրջանում: Ինչևէ, բժիշկներն զգուշացնում են ուշադիր լինել որոշ ախտանշանների պարագայում և բուժզննում անցնել:


1. Ցավ ոտքերում


Քաղցկեղի զարգացման վաղ փուլում մի շարք կանայք բողոքում են ոտքերի ցավից և այտուցվելուց: Դա պայմանավորված է արգանդի վզիկի այտուցմամբ, որը խոչընդոտում է արյան  բնականոն շրջանառությանը, ինչի հետևանքով էլ այտուցվում են ոտքերը:

 


2. Միզուղիների խնդիրներ


Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է հայտնաբերել մեզի սովորական  հետազոտությամբ: Սակայն երբ այս եղանակով այն հայտնաբերվում է, նշանակում է, որ արդեն 4-րդ փուլում է և տարածվել է միզապարկի վրա` խոչընդոտելով այդ օրգանի աշխատանքը: Այս պարագայում  տարածված ախտանշանն է միզելու ժամանակ այրոցի զգացումը:

 


3. Արյունահոսություն սեռական ակտից հետո


Ցանկացա տիպի արյունահոսության դեպքում, որը տեղի է ունենում ոչ դաշտանային ցիկլի ժամանակ, անհրաժեշտ է այցելել մասնագետի:  Քաղցկեղի ձևավորման առաջին փուլում քաղցկեղային բջիջները կարող են տարածվել վզիկի մակերեսին կամ ավելի խորը` ցավ ու արյունահոսություն առաջացնելով:

 

 

Արգանդի քաղցկեղի առաջին ախտանշանները, որոնք չի կարելի անտեսել