Ամերիկացի ֆերմերը ցորենի արտում «մամոնտ» է գտել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչ Ջեյմս Բրիսթլը ցորենի արտում փոս փորելու ժամանակ հսկայական ոսկոր է հայտնաբերել, ինչից հետո զանգահարել է Միչիգանի համալսարանին կից հնէաբանության թանգարան։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, մասնագետները պարզել են, որ ոսկորը պատկանում է հնագույն մամոնտի, որն այդ կենդանու 2 տարբեր տեսակի հիբրիդ է։
Այնուհետև թանգարանի գիտական կազմը ժամանել է գտածոյի հայտնաբերման վայր ու սկսել պեղումները, ինչի արդյունքում գտնվել է մամոնտի կմախքի 20 տոկոսը, այդ թվում՝ նաև գանգն ու ժանիքները։
Ենթադրվում է, որ մամոնտը սատկել է 11-15 հազար տարի առաջ։









