Համացանցում են հայտնվել Լուսնի վրա ՆԱՍԱ-ի տիեզերագնացների բարձր որակով լուսանկարները (լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել դեպի Լուսին թռիչքների ժամանակ ամերիկացի տիեզերագնացների ստացած բարձր որակով ավելի քան 8.400 լուսանկարներ։ Լուսանկարները հասանելի են Flickr-ում Project Apollo Archive էջում, գրում է lenta.ru-ն:
Կադրերն արվել են Hasselblad ֆոտոապարատով՝ ՆԱՍԱ-ի «Ապոլլոն» ծրագրի շրջանակում։
Նշվում է, որ լուսանկարները հրապարակել է Քիպ Թիգը, ով դրանք հավաքել է 15 տարվա ընթացքում:
Ենթադրվում է, որ այդ արխիվը լրացվելու է, քանի որ այնտեղ բացակայում են «Ապոլլոնի» 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 13-րդ առաքելություններից լուսանկարներ։



















