Apple-ը 3-րդ անգամ գլխավորել է 100 ամենաթանկարժեք ապրանքանիշերի վարկանիշային ցանկը
Ամերիկյան Apple ընկերությունը երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է համաշխարհային 100 ամենաթանկարժեք բրենդների ցանկում առաջին տեղը: Մեկ տարվա ընթացքում դրա արժեքն աճել է 43 տոկոսով՝ հասնելով մինչև 170 միլիարդ դոլարի: Լավագույն բրենդների ամենամյա վարկանշային ցանկը կազմում է Intervrand միջազգային խորհրդատվական ընկերությունը, գրում է ТАСС-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան Google կորպորացիան, որի բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 12 տոկոսով և կազմել է 120 միլիարդ դոլար: Երրորդ տեղում է հայտնվել զովացուցիչ ըմպելիքների շուկայի հսկա՝ ամերիկյան Coca-Cola Co. ընկերությունը 78 միլիարդ դոլար արժեքով:
Ամենաթանկարժեք բրենդների թոփ տասնյակում են հայտնվել նաև Microsoft-ը, IBM Toyota Motor Corp-ը, Samsung-ը, McDonald’s-ը և Amazon-ը:
Բրենդի գնահատման մեթոդաբանությունը հիմնվում է ապրանքների և ծառայությունների սպառման հաշվին ձեռք բերված՝ ընկերության ֆինանսական արդյունքների, սպառողի կողմից գնման մասին որոշում կայացնելու գործընթացում բրենդի դերի, ինչպես նաև ընկերության ապագա եկամտի մեջ բրենդի ներդրման համագումարի վրա:









