Իտալական Caviar ընկերությունը ՀՀ զինանշանով ոսկեպատ iPhone 6S է առաջարկում (լուսանկարներ)

23:44 • 05.10.15

Բջջային հեռախոսների ձևավորման մեջ մասնագիտացած իտալական Caviar ընկերությունը նոր հավաքածու է թողարկել՝ iPhone 6s սմարթֆոնի հիման վրա: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` նոր հավաքածուն ստացել է Atlante անվանումը և նվիրված է տարբեր երկրների:

Հավաքածուում տեղ գտած մոդելների վրա պատկերված են տարբեր երկրների խորհրդանիշերն ու զինանշանը: Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Իտալիան, Չինաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու ԱՄԷ-ն:

Սմարթֆոնների դիզայնը միանման է. ետին վահանակը պատրաստված է ոսկուց և զարդարված հատուկ խորաքանդակներով: Հայաստանին նվիրված մոդելի վրա պատկերված է հայոց զինանշանը ու մի քանի տեսարժան վայրեր:

Սմարթֆոնների արժեքը տատանվում է 149-210 000 ռուբլու սահմանում` ըստ հիշողության ծավալի և մոդելի:

 

 

 

 

 

 

 

Իտալական Caviar ընկերությունը ՀՀ զինանշանով ոսկեպատ iPhone 6S է առաջարկում (լուսանկարներ)