Բժշկության համար Նոբելյան մրցանակը շնորհվել է մալարիայի դեմ դեղամիջոցի ստեղծման համար
2015 թվականին բժշկության համար Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քեմփբելին և Սատոշի Օմուրային՝ կլոր մակաբույծ որդերի առաջացրած վարակների դեմ դեղորայքի ստեղծման, ինչպես նաև Յույու Տուին՝ մալարիայի դեմ դեղորայքի ստեղծման համար, գրում է gazeta.ru-ն։
Անցած տարի ֆիզիոլոգիայի և բժշկության համար մրցանակը շնորհվել է Մայբրիտ և Էդվարդ Մոզերներին, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։
Ինչպես հաղորդվում է Նոբելյան մրցանակի Twitter-ի պաշտոնական էջում՝ այս տարի բժշկության համար Նոբելյան մրցանակի էր ներկայացվել 327 մարդ, որոնցից 57-ը՝ առաջին անգամ։
Երեքշաբթի օրը կհայտարարվեն ֆիզիկայի համար Նոբելյան մրցանակակիրների անունները։









