Եվրոպայում բուծել են շան հազվագյուտ ցեղատեսակ, որի ձագերից յուրաքանչյուրն արժե 10 000 ֆունտ

23:25 • 05.10.15

Բրիտանուհի  Քեթրին Լեյնը առաջին եվրոպացին է, ում հաջողվել է բուծել ամենահազվագյուտ շան ցեղատեսակն աշխարհում: Ինչպես հայտում է Daily Mail-ը`  այս ցեղատեսակի շան ձագերից յուրաքանչյուրն արժե 10 000 ֆունտ ստերլինգ:

42-ամյա բրիտանուհուն հաջողվել է ոչ միայն պահել վիետնամական Phu Quoc Ridgeback տեսակի շանը, այլև բազմացնել: Շունը 4 ձագ է լույս աշխարհ բերել:

Շների սիրահար կինը հազվագյուտ շներից երկուսին բերելու համար մեկնել է Վիետնամ: Այս կենդանատեսակի ընդամենը 800 ներկայացուցիչ կա ողջ աշխարհում:


  
 

Եվրոպայում բուծել են շան հազվագյուտ ցեղատեսակ, որի ձագերից յուրաքանչյուրն արժե 10 000 ֆունտ