Porsche-ն ներկայացրել է Cayman Black Edition-ը
Մեքենաշինության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Porsche-ն, ներկայացրել է արդեն դասական դարձած Cayman մեքենայի նոր, սև տարբերակը։
Ինչպես նշում է luxuo.com կայքը, նորույթը ստացել է Cayman Black Edition անվանումը: Մեքենան և՛ ներսից, և՛ դրսից ամբողջությամբ սև է։
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան համալրված է 2 լ աշխատանքային ծավալով, 6 գլանանի, 275 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը յուրաքանչյուր 100 կմ անցնելիս խնայում է մոտ 8 լ վառելիք։
Աղբյուրը մանրամասնում է, որ Cayman Black Edition-ն արդեն հասանելի է Եվրոպայում` 59.596 եվրոյից սկսած։









