Կատարելագործված Apple Watch-ը թանկացել է՝ Hermès-ից թևկապի պատճառով (լուսանկարներ)
Երկուշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 5-ից, վաճառքի են հանվել կատարելագործված Apple Watch «խելացի» ժամացույցները, որոնց դիզայնով զբաղվել է Hermès նորաձևության տունը, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունը։
Սարքերը հասանելի են աշխարհի 14 երկրների խանութներում: Գները տատանվում են 1.100 դոլարից մինչև 1.500 դոլար։
Սարքերի նոր տարբերակի դիզայնը ներկայացվել է սեպտեմբերի սկզբին: Թողարկվել է մի քանի մոդել: Բոլոր ժամացույցների կորպուսի վրա գրված է Hermès գրությունը։
iPhone-ի հերթական սերունդը, ինչպես նաև նոր iPad-ները և Apple Watch-երը ներկայացվել են սեպտեմբերի սկզբին Սան Ֆրանցիսկոյում:













