Եգիպտոսում մեկ աչքանի երեխա է ծնվել

19:20 • 06.10.15

Եգիպտոսի հիվանդանոցներից մեկում արտառոց ծննդաբերություն է գրանցվել. նորածինը լույս աշխարհ է եկել մեկ աչքով` ճակատի մեջտեղում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` բժիշկների կարծիքով` նորածին տղայի մոտ կիկլոպիայի համախտանիշ է զարգացել, որը գենետիկական հազվադեպ  խանգարում է։

Այս համախտանիշով ծնված երեխաները սովորաբար մահանում են ծնունդից կարճ ժամանակ անց:

Երեխայի մեկ աչքն ու քթի բացակայությունը սաղմի՝ աչքի խոռոչների ոչ ճիշտ ձևավորման հետևանք է: Երեխային հետևող բժիշկը հայտնել է, որ տղան այլ խանգարումներ ևս ունի և կարող է մի քանի օր ապրել:

 

Եգիպտոսում մեկ աչքանի երեխա է ծնվել