Անձրևից փռշտացող կապիկ, ցամաքում 4 օր ապրող ձուկ. Հիմալայներում նոր կենդանատեսակներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

00:01 • 06.10.15

Daily Mail-ը առաջարկում է ծանոթանալ վերջերս Հիմալայներում հայտնաբերված բազմաթիվ նոր կենդանատեսակներին:

Դրանց թվում է Rhinopithecus strykeri կապիկը, որը փռշտում է անձրևից: Տեղի որսորդները ասում են, որ այդ կապիկին կարելի է հեշտ գտնել անձրևի ժամանակ:



Channa andrao լատինական անվանումով ձուկը գաճաճ, օձագլուխ կենդանատեսակ է, որը կարողանում է շնչել ցամաքում և ջրից դուրս կենդանի մնալ մինչև 4 օր, ինչպես նաև՝ քայլել ցամաքում:



Հիմալայան կոլյեագլուխ օձը, որը ավելի շատ զարդ է հիշեցնում, քանի կենդանի արարած:



Իսկ նոր գորտը զարմանալի կապույտ աչքեր ունի, ու իր չափերի համեմատ զարմանալի բարձր կռկռոց է արձակում:



Elachura formosa անվանումով թռչնի արուն էլ այնպիսի գեղգեղանք ունի, որի նմանը չունի ոչ մի թռչուն Ասիայում:


Աղբյուրը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ Արևելյան Հիմալայներում 200 նոր կենդանատեսակ է հայտնաբերվել:

Անձրևից փռշտացող կապիկ, ցամաքում 4 օր ապրող ձուկ. Հիմալայներում նոր կենդանատեսակներ են հայտնաբերվել (լուսանկարներ)