Դատարկ ստամոքսին մեղրաջուր ըմպելու օգտակարությունը

23:43 • 06.10.15

Հայտնի է, որ մեղրն ամենաօգտակար սննդամթերքներից մեկն է` հարուստ բուժական նշանակությամբ: Այդպիսին է նաև մեղրաջուրը, որի օգտակար հատկությունները ներկայացրել է  Healthy life land-ը:

Մեղրաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ գոլ ջուր, մեկ ճաշի գդալ մեղր: Մեղրը կարելի է ամբողջությամբ չլուծել ջրում, այն հեշտությամբ մարսվում է հենց օրգանիզմում:

Առավոտյան դատարկ ստամոքսին  մեղրաջուր ըմպելը օգնում է. 


• Մաքրել լորձը թոքերից,


• Բուժել մրսածությունը, բրոնխիտն ու ուժեղացնել իմունային համակարգը,


• Մաքրում է մարսողական տրակտը մակաբույծներից,


• Կլանում ջուրը երիկամներից` միզամուղի դեր կատարելով,


• Հակասնկային և հակաբորբոքային ազդեցություն է գործում:
 

Մեղրաջուրը պետք է ըմպել թարմ պատրաստված վիճակում: Այն նաև փայլ է հաղորդում մաշկին և հանդիսանում է հնագույն կոսմետիկ միջոցներից մեկը:

 

Դատարկ ստամոքսին մեղրաջուր ըմպելու օգտակարությունը