Ամերիկյան ընկերությունն սկսել է մարտական լազերի արտադրությունը
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը սկսել է մարտական մոդուլային լազերի արտադրությունը։
Ինչպես ներկայացնում է INTERFAX.RU-ն` նախ կհավաքվի 60 ԿՎտ հզորությամբ սարքավորումը, որը կփոխանցվի ԱՄՆ բանակին՝ մարտական մեքենայի վրա տեղադրելու համար: Սարքի հզորությունը կարելի է ավելացնել մինչև 120 ԿՎտ:
Այլ տեղեկություններ արտադրության կամ մատկարարման ժամկետների մասին չեն հաղորդվում։ Lockheed Martin-ը ԱՄՆ բանակի հետ մարտական օպտիկամանրաթելային լազերի մշակման մասին պայմանագիր է կնքել 2014-ի ապրիլին:









