ՆԱՍԱ-ն հրապարակել է Պանդորայի և Տիտանի լուսանկարը (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հրապարակել է Սատուրն մոլորակի 2 բնական արբանյակների` Պանդորայի և Տիտանի լուսանկարը։
Ինչպես նշում է lenta.ru-ն, ստորև ներկայացված կադրը ֆիքսվել է Cassini տիեզերական սարքի միջոցով` 2015թ. հուլիսի 4-ին։
Հայտնի է, որ լուսանկարն անելու պահին Cassini-ն Տիտանից գտնվել է 1.9 մլն կմ, իսկ Պանդորայից` 698.000 կմ հեռավորության վրա։ Այնուհանդերձ, լուսանկարին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե տիեզերական սարքը շատ ավելի մոտ է գտնվում Տիտանին։ Մինչդեռ լուսանկարահանման պահին Պանդորան ավելի մոտ է գտնվել Cassini-ին։ Աղբյուրը մանրամասնում է, որ այս երևույթը պայմանավորված է 2 երկնային մարմինների չափերով. Տիտանի տրամագիծը 5.150 կմ է, իսկ Պանդորայինը` 81 կմ։










