Հոկտեմբերի 6-7-ը Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում
Արևի վրա տեղի ունեցող անոմալիայի հետևանքով հոկտեմբերի 6-ին Երկրի վրա կառաջանա մագնիսական փոթորիկ, որը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, հսկայական պսակաձև խոռոչից դուրս ելած արևային քամու արագընթաց հոսքը Երկիր կհասնի այսօր երեկոյան:
Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նման պսակաձև խոռոչները մեր մոլորակի վրա ժամանակ առ ժամանակ առաջացնում են մագնիսական փոթորիկներ: Հետաքրքրական է, որ այդ խոռոչների «կյանքի» տևողությունը 1-ից 2 տարի է։









