Հարավային Կորեայում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը միտված է ասիական արտաքինը փոխելուն

22:42 • 06.10.15

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը պլաստիկ վիրաբուժության համաշխարհային մայրաքաղաքն է, որտեղ մեկ շնչին ավելի շատ վիրահատական միջամտություն է բաժին ընկնում, քան այլ երկրներում:

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` ամենից տարածված պլաստիկ վիրահատությունը բլեֆարոպլաստիկան է, այլ կերպ ասած` կոպի վիրահատությունը: 2014-ին 1.43 մլն մարդ ողջ աշխարհում դիմել է այս վիրահատությանը:

Քննադատների խոսքով` բլեֆարոպլաստիկան, որն առավել հայտնի է որպես աչքի բարձրացում, օգնում է հիվանդներին փոխել իրենց «ասիական արտաքինը», սակայն շատերն այն զուտ գեղեցկության համար արվող վիրահատություն են համարում:

Աղբյուրի պարզաբանմամբ` հակասական է նույնիսկ այս մեթոդի ծագումը. քննադատների խոսքով` դա Հարավային Կորեայի նկատմամբ  Ամերիկայի մշակութային գերիշխանության պատմության  խորհրդանիշն է:

 

Հարավային Կորեայում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը միտված է ասիական արտաքինը փոխելուն