Ճապոնիայում հաջորդ տարվանից ռոբոտ տաքսիներ կգործարկվեն (տեսանյութ)
Տոկիոյում գործող Robot Taxi Inc. ընկերությունը մտադիր է մյուս տարի Ճապոնիայի փողոցներում գործարկել ինքնակառավարվող ռոբոտ-տաքսիները:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` արդեն առաջարկել են բնակիչներին փորձարկել նորարար տաքսի ծառայությունը Կանագավա նահանգում: Փորձարկմանը 50 մարդ է մասնակցել:
Ընկերության ներկայացմամբ` նորագույն տաքսիները բնակիչներին կարող են հասցնել նախապես որոշված վայր, օրինակ` մինչև 3 կմ հեռավորությամբ գտնվող սուպերմարկետը: Ընկերության աշխատակիցը անվտանգության նկատառումներից ելնելով նույնպես մեքենայում կլինի:
Ինքնակառավարվող մեքենաները կհամալրվեն GPS համակարգով, ստերեո տեսախցիկներով և պատկերը վերլուծող տեխնոլոգիաներով:









