Moments. Twitter-ը նոր գործառույթ է ներմուծել

23:23 • 06.10.15

Twitter միկրոբլոգների սոցցանցը ներմուծել է Moments գործառույթը, որը ծառայության գոյության ընթացքում ամենալուրջ փոփոխությունն է:

Ինչպես ներկայացնում է The Next Web կայքը` Moments-ը («Պահեր») նոր գործառույթ է, որը թույլ  է տալիս տեղեկանալ ամենահայտնի ու հնչեղ միջոցառումների մասին` չբաժանորդագրվելով որոշակի էջերի:

Moments-ում կարող են տեղ գտնել թվիթների համախումբ, տեսանյութեր, GIF ֆայլեր, որոնք ցույց կտրվեն մեկը մյուսի ետևից:  Դրանք կցուցադրվեն ամբողջ էկրանին, իսկ ստորին հատվածում գտնվող սանդղակը ցույց կտա, թե որքան է մնացել տեսանյութի ավարտին: Դա մոտավորապես այսպիսի  տեսք ունի:

Տեսանյութերը ստեղծմամբ զբաղվում են Twitter-ը և գործընկեր լրատվամիջոցները` Bleacher Report, Buzzfeed, Entertainment Weekly, Fox News,Mashable, MLB, NASA, New York Times, Vogue և Washington Post:

Նոր գործառույթը հասանելի է դեռևս ԱՄՆ-ում:

 

Moments. Twitter-ը նոր գործառույթ է ներմուծել