Խոզի մռութով մուկ. հայտնաբերվել է մկան նոր տեսակ (լուսանկարներ, տեսանյութ)

21:17 • 07.10.15

Ինդոնեզիայի կղզիներից մեկում` Սուլավասիում, այսպես կոչված, «խոճկորամուկ» է հայտնաբերվել` խոզի մռութով կրծող կենդանի:

 

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մկան այս անհայտ տեսակը ոչ միայն խոզի քիթ-մռութ ունի, այլև ժանիքներ: Խոզ-մուկը հայտնաբերվել է Դակո լեռան շրջանում` Սուլավեսիի կենտրոնական հատվածում: Նոր գազանիկը ստացել է լատիներեն Hyorhinomys stuempkei գիտական անվանումը:

 

Նոր կենդանին սնվում է բույսերով ու միջատներով: Այժմ գիտնականները փորձում են պարզել` ինչն է ստիպել այս կենդանատեսակի նախնիներին նման արտասովոր կենդանու վերածվել:

 

Գիտնականները նշում են, որ այս կղզու շատ` հատկապես լեռնային տեղանքներում մինչև այժմ մարդ ոտք չի դրել:

 

Խոզի մռութով մուկ. հայտնաբերվել է մկան նոր տեսակ (լուսանկարներ, տեսանյութ)