Ռուսաստանում չեն կարողացել եթեր տալ Կաբաևայի շոուն` պատժամիջոցների պատճառով. Forbes

00:12 • 07.10.15

Forbes-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի «Առաջին ալիքը» չի կարողացել եթեր տալ հայտնի մարզուհի ու քաղաքական գործիչ Ալինա Կաբաևայի «Կարմիր խորանարդ» շոուն:

Ըստ աղբյուրի` դրա պատճառը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են: Բանն այն է, որ շոուի ռուսական տարբերակի արտոնագիրը պետք է գնվեր BBC Worldwide-ից, որը, սակայն, հրաժարվել է արտոնագիր վաճառել Ռուսաստանին:

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներն էլ ազդել են այնքանով, որ եվրոպական սև ցուցակներում է ռուսաստանցի գործարար Յուրի Կովալչուկը, ում պատկանում է «Առաջին ալիքի» բաժնետոմսերի 25 տոկոսը:

«Կարմիր խորանարդ» շոուում շոու-բիզնեսի աստղերն իրենց ուժերը փորձում են գեղարվեստական գիմնաստիկայում, որի Օլիմպիական չեմպիոն է Կաբաևան:

 

 

Ռուսաստանում չեն կարողացել եթեր տալ Կաբաևայի շոուն` պատժամիջոցների պատճառով. Forbes