Microsoft-ը ներկայացրել է Band 2 ֆիթնես-թևնոցը
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը Նյու Յորքում կազմակերպված հատուկ միջոցառման շրջանակում մի շարք տեխնոլոգիական նորույթների հետ մեկտեղ ներկայացրել է նաև Band 2 կոչվող ֆիթնես- նորույթը։
Ինչպես նշում է bbc.com-ը, կոր դիզայնով թևնոցը համալրված է 11 զգայակով, որոնք տվյալներ են գրանցում օգտատիրոջ առողջական վիճակի մասին, որոնք, ցանկության դեպքում, օգտատերը կարող է համեմատել իր տարիքի այլ մարդկանց տվյալների հետ։
Սարքի գինը 249 դոլար է. այն հասանելի կլինի հոկտեմբերի կեսերից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է նաև Lumia 950 և 950 XL սմարթֆոնները, Surface Pro 4 պլանշետը և Surface Book նոութբուքը։









