Գիտնականները կարծում են` գտել են բիբլիական Սոդոմ-Գոմորը
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ հայտնաբերել են Աստվածաշնչում նկարագրված Սոդոմ և Գոմոր քաղաքները:
Newsru.com-ի փոխանցմամբ` Նյու Մեքսիկոյի Թրինիթիի համալսարանի հնագետները կարծում են, որ Թել ալ-Համմամում (Հորդանանի տարածքում) հայտնաբերված ավերակները Սոդոմ ու Գոմոր քաղաքներինն են, որոնք ըստ Աստվածաշնչի Աստված ոչնչացրել էր մեղքերի համար:
Գիտնականները հայտնել են, որ 10 տարի շարունակ պեղումներ են անում այդ հնավայրում, որը ենթադրաբար հին քաղաք-պետություն, է և որը մինչ այդ գիտականներին հայտնի չի եղել:
Ամերիկացի գիտնականները մատնանշում են, որ հնավայրում գտնված առատ նյութը համապատասխանում է հատկապես Սոդոմի՝ աստվածաշնչյան նկարագրությանը:
Գիտնականները տարբեր ժամանակներում տարբեր ենթադրություններ են հայտնել Սոդոմի, Գոմորի և աստվածաշնչյան ևս 3 ոչնչացված քաղաքների գտնվելու վայրի մասին` Իսրայելից մինչև Հորդանան: Գիտական բացատրությամբ այդ քաղաքները ոչնչացված կարող էին լինել երկրաշարժից կամ երկնաքարի անկումից:









