Toyota-ն առանց վարորդի տեղաշարժվող մեքենան կթողարկի մինչև 2020 թվականը

14:11 • 07.10.15

Toyota Motor Corp ընկերությունը նախատեսում է ինքնուրույն տեղաշարժվող մեքենայի վերջնական տարբերակը թողարկել մինչև 2020 թվականը։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ընկերության պլանների մասին լրագրողներին պատմել է անվտանգության համակարգերի մշակման բաժնի ղեկավար Մորիտակա Իոսիդան։

 

Նա նաև ցուցադրել է Lexus GS-ի հիմքի վրա ստեղված առանց վարորդի մեքենայի նախատիպի վերջին տարբերակը:

 

Մեքենան առանց վարորդի տեղաշարժվել է 10 րոպե՝ 60 կմ/ժամ արագությամբ, և ինքնուրույն վերադասավորվել է գծից գիծ ու ավելացրել արագությունը:

 

Մեքենայում տեղադրված է ռադար և տեսախցիկ:

 

Վարորդը կարող է նաև օգտագործել համակարգը որպես ակտիվ օգնական՝ ձեռքով կառավարելու համար։

 

Toyota-ն առանց վարորդի տեղաշարժվող մեքենան կթողարկի մինչև 2020 թվականը