Երկու տարվա ընթացքում YouTube-ից 14 մլն ծայրահեղական տեսանյութ է հեռացվել. ՄԱԿ

11:36 • 07.10.15

Գրոհայինների անդամագրման համար պատրաստված կամ ահաբեկչական գործունեության հետ կապված մոտ 14 միլիոն տեսանյութ է հեռացվել YouTube ինտերնետային ծառայությունից վերջին երկու տարվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաաբեկչական կոմիտեի գործադիր վարչության ղեկավար Ժան-Պոլ Լաբորդը, գրում է korrespondent.net-ը։

 

Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբավորումները, այդ թվում՝ «Իսլամական պետությունը», համացանցում լայնամասշտաբ արշավ են տանում գրոհայինների անդամագրման համար, այդ թվում՝ սոցիալական ցանցերի և հայտնի ռեսուրսների միջոցով։

 

«Մենք գիտենք, որ YouTube-ից հեռացվել է 14 միլիոն տեսանյութ»,- ասել է Լաբորդը՝ իր երախտագիտությունը հայտնելով մասնավոր ընկերություններին, որոնք օգնում են միջազգային հանրությանը պայքարել ծայրահեղականության դեմ։

 

Կոմիտեի ղեկավարը նշել է, որ այդ գործում իր ներդրումն ունի նաև Facebook սոցիալական ցանցը:

«Ամեն շաբաթ Facebook-ը ստանում է մոտ 1 միլիոն զգուշացում հրապարակումների մասին, որոնք կարող են կապված լինել օտարերկրյա գրոհայինների և ռազմական ծայրահեղականության հետ: Facebook-ը զբաղվում է այդ հարցով»,- ընդգծել է նա:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեի նոր զեկույցում հաղորդվում է, որ 2014 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ԻՊ-ի աջակիցներն օգտագործել են մոտ 46 հազար գրառում Twitter ցանցում:

 

ՄԱԿ-ի փորձագետները զգուշացնում են, որ անդամագրողները կարող են իրենց ուղերձներն ուղղել թիրախային լսարանի որոշակի խմբերի, ներառյալ՝ անչափահասների և երիտասարդների։

Երկու տարվա ընթացքում YouTube-ից 14 մլն ծայրահեղական տեսանյութ է հեռացվել. ՄԱԿ